Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-28 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 21-23 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-28 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 27-30 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան։
Արցախում հուլիսի 4-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 21 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։