Հունիսի 28-ին` ժամը 01:40-ին Հայաստանի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։