Իրանը Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարիին:
«Հորմուզի նեղուցի փակման տարբերակն այժմ քննարկվում է, և Իրանը առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի», – ասել է նա։
Հորմուզի նեղուցով է անցնում հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մինչև 30% – ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման մինչև 20% – ը ։ Իրանի իշխանություններն ավելի վաղ բազմիցս նախազգուշացրել էին, որ կարող են սահմանափակել նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում:
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝