Իրանում ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին զգոնություն պահպանելու կոչ է արել։
Դեսպանությունը հորդորել է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով կամ հետևյալ հեռախոսահամարներով՝ +98 21 66704833, բջջային՝ +989053774966։
Իսրայելի պաշտպանության բանակը ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականների թաքստոցների ուղղությամբ:
Կարդացեք նաև՝ Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ