Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների երկրորդ խմբի փոխանակում են իրականացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերիների փոխանակման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ստամբուլում կայացած բանակցություններում:
«Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց տրամադրվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- մանրամասնել են ՌԴ ՊՆ-ում։
Ռուսաստանն ու Ուկրաինան մայիսին և հունիսին բանակցությունների երկու փուլ էին անցկացրել։ Մայիսի 16-ին կողմերն Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ինչպես նաև ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: