Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ սպանության մասին տեղեկությունն ստացվել է ժամը 16։00-ի սահմաններում։
«Դեպքի վայրում պարեկներն ստացված օպերատիվ տեղեկություններով 1 անձի կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է»,- գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։