Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայում կարգավորման գործընթացին խոչընդոտելու համար եվրոպական երկրների գործողությունների կապակցությամբ նիստ անցկացնելու խնդրանքով, Տելեգրամ ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ առաջին փոխպատվիրակ Դմիտրի Պոլյանսկին։
«Կիևյան ռեժիմի եվրոպական հովանավորները մայիսի 29-ին նիստ են պահանջել՝ նվիրված Ուկրաինայում հումանիտար իրավիճակին։ Որոշել ենք պատասխանել հայելային ձևով և, մեր հերթին, պահանջել ենք նիստ՝ եվրոպական մի շարք պետությունների գործողությունների հետևանքով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող վտանգների կապակցությամբ, որոնք փորձում են խափանել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերը»,- գրել է նա։
Պոլյանսկու խոսքով՝ սպասվում է, որ Ռուսաստանի պահանջով նիստը կկայանա մայիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել, պայմանավորվել դրանք շարունակել: