«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է՝ ԴՕԿ-ի առաջնորդ Վարդան Ղուկասյանի (Դոգ) փաստաբանական խմբի հետ հանդիպելու նպատակով, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատման գործին, սակայն Մարուքյանը թերթին հերքել է իր կապը Ղուկասյանի գործի հետ։
Ըստ թերթի՝ այսօր՝ մայիսի 27-ին, Ղուկասյանի գործով դատական նիստ կա։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործի շրջանակներում։