Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 28-30, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-27 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-22 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25, հովտային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-32 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 30-32 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 29-31 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 21-26, հովտային շրջաններում 28-32 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 24 աստիճան տաքություն: