Թուրքիայի Չանաքքալե քաղաքում բեռնատարի, ավտոբուսի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով 8 անձ է զոհվել, 20-ը գտնվում է հիվանդանոցում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հոսպիտալացվածների շրջանում կան ծանր վիճակում գտնվող մարդիկ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: