ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը:
«Դա տեղի չի ունենա»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ նախագահը մայիսի 13-16-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ:
Մայիսի 8-ին ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարժվում են դեպի երկու երկրների նախագահների հանդիպում։