Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ են փոխանցել միմյանց։
- Հայաստանին վերագրվող սահմանային խախտումների վերաբերյալ Երևանը հետաքննություն է իրականացրել և նույնն ակնկալում է Ադրբեջանից։
- Խորհրդարանում վարչապետի գլխավորությամբ հարցուպատասխանն իշխանականների և ընդդիմադիրների միջև վիճաբանության է վերածվել:
- «Պատիվ ունեմ»-ի բոլոր պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մասնակցել Փաշինյանի իմփիչմենթին։
- Իշխանությունը կարծում է նման հարց բարձրացնելու կարիք չկա։
- Հրկիզել են մայրաքաղաքի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան, կա մեկ ձերբակալված։
- Wizz Air-ը հայտարարել է Երևանից ութ նոր ուղղությամբ չվերթներ սկսելու մասին։
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, մասնակցելու Հաղաթանակի 80-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
- Կարդինալներին հաջողվել է Հռոմի նոր պապ ընտրել՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին: Պապն ընդունել է Լեո XIV անունը։
- Ֆրիդրիխ Մերցն էլ երկրորդ փորձից Գերմանիայի կանցլեր է ընտրվել։
- Հնդկաստանն ու Պակիստանը պատասխան հրթիռային հարվածներ են արձակել միմյանց ուղղությամբ։
- Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի օրվա շքերթը։