Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում գտնվող թիվ 198 ավագ դպրոցի տարածքում տեղի է ունեցել արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի պաշտոնական բացման հանդիսավոր արարողություն, հայտնում է ՀՖՖ-ն:
Միջոցառմանը մասնակցել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական ասոցացիաների համակարգող Մարկո Ֆերին, ինչպես նաև ՖԻՖԱ-ի դեսպան Քրիստիան Կարամբյոն:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ խաղադաշտը կառուցվել է ՖԻՖԱ-ի «ՖԻՖԱ Արենա» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ամբողջ աշխարհում շահագործել նմանատիպ 1000 խաղադաշտ: Ընդգծվում է, որ Հայաստանը դարձել է այս գլոբալ նախաձեռնության առաջին մասնակիցներից մեկը: