Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 22:00-ի սահմաններում։ Իրավապահները տանը հայտնաբերել են 4 ամսական Գեղամ Ֆ.-ի դին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը, որը կթվորուհի է անասնագոմերից մեկում, ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: