Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արարգութամբ։
Երևանում ապրիլի 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-17 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-19 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 17-21 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 17-20 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան։
Արցախում ապրիլի 25-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վրկ արագությամբ