ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է 389,56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,57 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.14 դրամ (նվազել է 3,92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518,15 դրամ (նվազել է 3,26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,71 դրամ (նվազել է 0,09 դրամով):