Փրկարարները մարել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Կոտայքի մարզի Ալափարս գյուղում բռնկված հրդեհները, հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Սիսիանում Խանջյան փողոցի տներից մեկին հարակից ծածկի տակ այրվել են անասունների կուտակված կեր և փայտե կառուցատարրեր։ Հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ հրդեհը մեկուսացրել է ժամը 17:11-ին, մարել՝ 18:43-ին։
Ալափարս գյուղի 14-րդ փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի տանիքում այրվել են փայտյա շինանյութեր։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ապրիլի 6-ին՝ ժամը 20։19-ին: