Բաքուն Երևանին սպառնացել է չեղարկել խաղաղության համաձայնագրի 17 կետերի հաստատումը, եթե Հայաստանի իշխանությունները որոշակի ժամկետում չկատարեն Ադրբեջանի լրացուցիչ պահանջները, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ միջազգային հանրությունը դեռևս չի արձագանքել վերջին ութ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից մինչև Սյունիքի Խոզնավար և Խնածախ հայկական մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն գնդակոծություններին։
Պատգամավորը կարծում է՝ պետք չէ ակնկալել, որ աշխարհը կզսպի Ադրբեջանի հետագա սադրանքները։
«Ադրբեջանն, առաջին հերթին, իր համար դիտարկել է այն իրավիճակը, որն այսօր ստեղծված է, իսկ Հայաստանի իշխանությունների այդպես էլ չավարտվող զիջումների քաղաքականությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր փուլում Ադրբեջանի յուրաքանչյուր զիջում իրացնելու ժամանակահատվաում ՀՀ-ն ձեռք է բերում նոր խոցելիություն, այդ թվում՝ լարված սադրանքներ»,- նշել է Աբրահամյանը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։