Գյումրեցիների 21,8%-ն իր ձայնը պատրաստվում է տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (թեկնածու՝ Սարիկ Մինասյան, 2024 թվականի դեկտեմբերի 13-ից ՝ քաղաքապետի պաշտոնակատար)։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի՝ մարտի 25-26-ը 612 գյումրեցու շրջանում իրականացված հարցման արդյունքները։
Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (թեկնածու՝ Վարդան Ղուկասյան) 18,3%-ով, իսկ երրորդը «Մեր քաղաքը» Կուսակցությունների դաշինքն է (թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)՝ 8,9%-ով։
«Մայր Հայաստան» Կուսակցությունների Դաշինքի (թեկնածու՝ Կարեն Սիմոնյան) օգտին կքնեարկի հարցվածների 6,4%-ը, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ (թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան) 5,8%-ը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի (թեկնածու՝ Լևոն Բարսեղյան) օգտին՝ 4,6%-ը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան) օգտին՝ 2,3%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության (թեկնածու՝ Կարեն Մալխասյան) օտին՝ 2,1%, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության (թեկնածու՝ Արտյոմ Թումանյան) օգտին՝ 0,8%-ը:
Հարցվածների 6,9%-ը պատասխանել է, որ չի քվերակի ոչ մեկի օգտին, 10,6%-ը դժավարացել է պատասխանել, իսկ 11,6%-ը հրաժարվել պատասխանել։
Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։