Ամերիկահայ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրել առաջիկա 1-2 ամսում 907-րդ բանաձևի ճակատագիրը որոշելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրության վրա։
«Կա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում։ Ավանդաբար, նախագահն իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)»,- նշել է փորձագետը։
Freedom Support Act օրենքի 907-րդ բանաձևն ԱՄՆ կառավարությանն արգելում է Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին, և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.:
«ԱՄՆ իշխանությունների այս որոշումը «չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից»,- շեշել է Սարգսյանը և հավելել, որ դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում։
Փետրվարի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին օրինագիծ։