Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մարտի 18-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունը զգուշացրել է, որ ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։
Երևանում մարտի 18-ի երեկոյան սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-24 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 10-12 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 22-24 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան, լեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23-26 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 18-23 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։