• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հուլիս 2025 08:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Շուրջ 100 աշակերտ վերաքննություն կտա․ ԿԳՄՍ-ն և ԱՆ-ն սեզոնային հիվանդությունների պատճառով դպրոցներում հեռավար ուսուցման չեն գնա

Առողջություն, Քաղաքականություն,
05 Մարտ 2025 16:16
ShareShareShare
Շուրջ 100 աշակերտ վերաքննություն կտա․ ԿԳՄՍ-ն և ԱՆ-ն սեզոնային հիվանդությունների պատճառով դպրոցներում հեռավար ուսուցման չեն գնա
telegram

Հայաստանում գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվացմանը զուգահեռ՝ հանրապետության դպրոցներում շատացել են աշակերտների բացակայությունները, որը շուրջ 100 երեխայի դեպքում կավարտվի վերաքննությամբ։ 

Այն բանից հետո, երբ ծնողները կապվեցին խմբագրության հետ և ասացին, որ իրենց երեխաներին դեռևս չապաքինված ստիպված էին ուղարկել դպրոց, Armenia Today-ը կապ հաստատեց ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարության հետ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք վերլուծո՞ւմ են վիրուսների տարածման խնդիրը և կփոխե՞ն այն կանոնները, որոնց համաձայն հաջորդ դասարան տեղափոխվելու թույլտվություն ստանալու համար պետք է քննություն հանձնեն (60 թույլատրելի բացակա՝ ոչ նոր հանրակրթության պետական չափորոշիչների և 200 բացակա՝ նոր չափորոշիչների դեպքում):

«Երկրորդ կիսամյակի ընթացքում ունենք 92 աշակերտ, որոնք բացակայել են 60 ժամից ավելի և 7 աշակերտ, որոնց 200 ժամն է գերազանցում»,- Armenia Today-ին ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ 

Նա հիշեցրեց, որ հանրակրթության պետական չափորոշիչները դեռևս չեն ներդրվել 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում, որոնց դեպքում թույլատրելի բացակաների քանակը 60 է։

«Այս դեպքում աշակերտը պետք է լրացուցիչ գրավոր աշխատանք գրի այն առարկաներից, որոնցից բացթողումներն ունեցել է։ Մյուս դասարանների դեպքում թույլատրված բացակաների քանակը 200 է»,- ասաց նա։

Ըստ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի՝ վերաքննության ենթակա աշակերտների քանակը մեծ չէ, քանի որ նախարարությունը տարբեր մեխանիզմներ է կիրառում երեխաների բացակաները մեղմելու կամ բացառելու համար։

«Չափորոշչով դասարաններում երկարօրյայով ուսուցումն է գործում, եթե աշակերտը որևէ թեմայից ցածր առաջադիմություն է ցուցաբերում, երկարօրյա ուսուցման միջոցով բացթողումը լրացնում է, որով կարողանալու է մնացած (հաջորդող) թեմաներն ուսումնասիրել։ Մյուս դեպքերում երեխայի ծնողը դիմում է դպրոցին, և դպրոցը երեխայի ուսուցումը կազմակերպում է հեռավար եղանակով, կարող են լինել հանձնարարությունների, ուսուցիչների հետ առանձին աշխատելու և թեմաներ բացատրելու եղանակներով։ Այս դեպքում բացականեր չեն նշանակվում»,- պարզաբանեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ անմիջապես դասարանի հետ առցանց կապի միջոցով դասին մասնակցելու հնարավորություն չկա ու չի նախատեսվում ներդնել, քանի որ դա ենթադրում է գույքային հագեցվածություն հանրապետության բոլոր դասարաններում, ինչն այս պահի դրությամբ իրատեսական չէ, քանի դեռ նախարարությունն աշխատում է դպրոցների լաբորատոր վերազինման ուղղությամբ։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն Armenia Today-ին հայտնեց, որ նախարար Անահիտ Ավանեսյանին ամեն օր զեկուցվում է երկրում տիրող համաճարակային իրավիճակը՝ պայմանավորված ՍՇՎ-ով ու գրիպով։

«Սկսվում է սեպտեմբերից և շարունակվում մինչև ապրիլ ներառյալ, քանի որ հաճարակային իրավիճակի ակտիվացում նկատվում է այդ ժամանակահատվածում։ Մինչև նախորդ շաբաթ ունեցել ենք սեզոնին բնորոշ ակտիվություն, սակայն վերջին 5-6 օրում հիվանդացության 1,1%-ով նվազում ունենք, բայց H1N1-ն իր հարուցիչներով շարունակվում է շրջանառվել»,- նշեց նա։ 

Ծատրյանի խոսքով՝ այս պահին դպրոցներում հեռավար ուսման անցնելու որևէ նախադրյալ չկա։

«Այս պահի դրությամբ չկա նման նախադրյալ, որ առաջարկ անենք ԿԳՄՍՆ-ին՝ գնալ հեռավար ուսուցման, քանի որ կարգավորման մեջ նշվում է, որ դասարանի բացակաների 25%-ը պետք է պայմանավորված լինի ՍՇՎ-ով կամ գրիով։ Բայց մեր ամենօրյա ֆիլտրով՝ պատկերը դա ցույց չի տալիս»,- շեշտեց խոսնակը։

Երևանի 155 դպրոցի ծնող Հռիփսիմե Ղազարյանը, սակայն, նշում է, որ վիրուսային հիվանդությունները պատուհաս են դարձել իրենց համար։

«Մեկ հիվանդ երեխան, հաճախելով դպրոց, վարակում է ամբողջ՝ 30 հոգանոց դասարանին։ Երկար բացակայել չենք կարող, քանի որ բժշկի թուղթը, այսպես կոչված, համարվում է «ոչ հարգելի», և բացակայությունների դեպքում երեխան պետք է վերաքննության ներկայանա»,- պատմեց նա։

Ծնողի խոսքով՝ սրանից խուսափելու համար ծնողը հիվանդ երեխային բերում է դպրոց, այստեղից էլ համաճարակը տարածվում է։ Երեխան հիվանդ գալիս է տուն, վարակում տան անդամներին։

«Դեկտեմբերից սկսած մինչ օրս չենք կարողանում առողջանալ՝ շարունակ կրկնվող վիրուսների հետևանքով։ ԿԳՄՍՆ-ի օրենքը համարում եմ չհաջողված, ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել երեխայի հիվանդությունը»,- շեշտեց նա։

Իր հերթին՝ Հանրակրթության վարչության պետն ասաց, որ վերաքննությունը երեխաների բացակաների պատիժը չէ, այլ նրանց համար հնարավորություն է բացթողումը լրացնելու և նորմալ դասապրոցեսին միանալու համար։

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: ԳրիպՍՇՎԿԳՄՍՆվերաքննություն

Առնչվող Նորություններ

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբանների...

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

02 Հուլիս 2025 22:52

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

02 Հուլիս 2025 21:09

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ ռուսական կողմին բողոք է ներկայացվել «երկու երկրների միջև...

Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա

02 Հուլիս 2025 20:41

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել «Տաշիր»...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին

03 Հուլիս 2025 07:38
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38
Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

02 Հուլիս 2025 23:58
Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters մրցաշարի կիսաեզրափակիչ

Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի երրորդ շրջան

02 Հուլիս 2025 23:47
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին առավելագույն զգուշության կոչ է արել

02 Հուլիս 2025 23:30
Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

02 Հուլիս 2025 22:52
Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20
Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Փեզեշքիանն ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օրենքը

02 Հուլիս 2025 22:06
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

02 Հուլիս 2025 21:31
ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

02 Հուլիս 2025 21:09
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա

02 Հուլիս 2025 20:41
Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

02 Հուլիս 2025 20:13
Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէ՞ր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէ՞ր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

02 Հուլիս 2025 19:35
ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

02 Հուլիս 2025 19:06
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

02 Հուլիս 2025 18:50
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

02 Հուլիս 2025 18:24
«Գրում են նրանք, ամաչում են մյուսները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

«Գրում են նրանք, ամաչում են մյուսները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

02 Հուլիս 2025 18:22
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

02 Հուլիս 2025 18:19
Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

02 Հուլիս 2025 18:13
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

02 Հուլիս 2025 18:02
Глава Минэка Армении сообщил данные экспорта абрикосов в Россию за июнь

Հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ նախարար

02 Հուլիս 2025 17:55
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

02 Հուլիս 2025 17:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

02 Հուլիս 2025 16:23
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՔԿ-ն մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը

02 Հուլիս 2025 16:19
Սամվել Կարապետյանը հայ հասարակությանը կոչ է արել համախմբվել Ադրբեջանում պահվող հայ գերիների շուրջ

«Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է». պաշտպանը մեկնաբանել է նրա՝ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը

02 Հուլիս 2025 16:08
Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ․ ՀԿԿ

02 Հուլիս 2025 15:43
Իրանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի նախագահը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

02 Հուլիս 2025 14:56
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

ՀԷՑ-ի աշխատակիցներին «մշուշոտ ապագայում» աշխատանքից ազատման դեպքում «Տաշիր» ընկերությունները համարժեք պայմաններով աշխատանք կառաջարկի

02 Հուլիս 2025 14:40
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ

ՔԿ-ն հանցավոր խմբի նկատմամբ 107 դրվագով քրեական հետապնդում է հարուցել

02 Հուլիս 2025 14:21
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին

03 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԿարդալDetails
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբանների...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ