Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մարտի 1-ին սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան, երեկոյան կնվազի մինչև -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից -7 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -1-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -4-ից -8 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից -4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից 3 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -4-ից -8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 1-4 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 4-6 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -3-ից -7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 4-7 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -4-ից -7 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան։
Արցախում մարտի 1-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -5 աստիճանի: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։