ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության իրականացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վիսկոնսինի նախկին նահանգապետ Սքոթ Ուոքերը խոսել է ԱՄՆ-ում բյուջեի քվեարկության վրա Սորոսի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ Սորոսը ձգտում է հասնել նահանգում ընտրական շրջանների տարածքների վերաբաշխմանը, որպեսզի հանրապետականներին զրկեն Ներկայացուցիչների պալատում երկու տեղից։ Այդկերպ Սորոսը փորձում է արգելափակել Թրամփի օրակարգը, կարծում է քաղաքական գործիչը։
Սորոսի գործունեությունը բացասական է գնահատվում նրա ֆինանսական շահարկումների, ինչպես նաև սկանդալային հեղինակության պատճառով. նրա հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու մեջ, գրում է կայքը և հավելում, որ որոշ երկրներում նրան մեղադրում են ներքին գործերին միջամտելու մեջ։ Լրատվամիջոցներում Սորոսը հաճախ ասոցացվում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ:
2024 թվականի հուլիսի 22-ին Մասկը X սոցիալական ցանցում ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել էր Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի «խամաճիկը»։
Microsoft-ը պաշտոնապես հաստատել է Skype-ի անջատումը
Skype մեսենջերը մայիսից կփակվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Microsoft-ին։ Մեսենջերը հասանելի կլինի մինչև մայիսի 5-ը։ Այսօր ավելի վաղ...