Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, հայ գործարար Սամվել Կարապետյանը 2025 թվականի կոմերցիոն անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ռուսական Forbes-ի վարկանշային աղյուսակում 685 միլիոն դոլար եկամուտով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Նրա բիզնեսը ներառում է ավելի քան 100 անշարժ գույք, հիմնականում՝ առևտրի կենտրոններ և գրասենյակային շենքեր, որոնք գտնվում են Մոսկվայում և մարզերում: Նրա թվով 16 RIO առևտրի կենտրոնները գործում են Ռուսաստանի 15 քաղաքում և Երևանում։ Կարապետյանն ակտիվորեն զարգացնում է ենթակառուցվածքային ծրագրերը և ներգրավված է բարեգործական աշխատանքներում, ներառյալ՝ կրթական և բժշկական նախաձեռնություններին աջակցելը։
Հունվարին Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է մնալ ԵԱՏՄ-ում։ Նա նշել էր, որ միությունն ապահովում է Հայաստանի տնտեսության կայունությունը, աջակցում է արտահանմանը և բարելավում ԵԱՏՄ երկրներում հայ աշխատուժի պայմանները։ Միությունից դուրս գալը կարող է հանգեցնել մաքսատուրքերի, ապրանքների մրցունակության նվազման և ներդրումային միջավայրի վատթարացման։ Կարապետյանն ընդգծել էր էներգետիկ անվտանգության կարևորությունը, որը Հայաստանն ստանում է ԵԱՏՄ-ին իր մասնակցությամբ, և իշխանություններին կոչ էր արել հաշվի առնել հնարավոր հետևանքները։
Կարդացեք նաև՝
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
«Сделать из Армении хороший логистический хаб»: о чем говорили на Armenian Business Forum 2024