Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհակալ եմ բոլորիդ, որ մեր կուսակցության ղեկավարումն ինձ կրկին վստահեցիք։ 23,5 տարվա ընթացքում մենք ոչ մի անգամ չենք հիասթափեցրել ո՛չ Թուրքիային, ո՛չ մեր ժողովրդին։ Կանգ չենք առնելու և գործելու ենք առանց վարանելու»,- կուսակցության համագումարում հայտարարել է նա։
ՏԱՍՍ-ը, հղում անելով թուրքական մամուլին, նշել է, որ համագումարից հետո Էրդողանը կարող է կառավարությունում վերադասավորումների վերաբերյալ որոշում կայացնել: Ըստ ԶԼՄ-ների՝ նա կարող է 5-7 նախարար փոխել։
Քննարկվել է նաև որոշ գերատեսչություններ առանձին նախարարությունների բաժանելու հարցը, հավելել են ԶԼՄ-ները։
Էրդողանը կուսակցությունը հիմնադրել է 2001 թվականին։