Իսրայելի պաշտպանության բանակը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Լիբանանի հարավից, սակայն հինգ դիրք մնում է նրա վերահսկողության տակ, հայտնում Interfax-ը։
Նշվում է, որ իսրայելական զորքի հեռանալուց հետո լիբանանյան բանակը մտել է Մայս ալ-Ջաբալ, Բլիդա և Մահբիբ քաղաքներ։
Ըստ իսրայելական աղբյուրների՝ երկրի բանակը «սահմանային պաշտպանության գծում մոտ երեք անգամ ավելի շատ զորք կպահի, քան պատերազմից առաջ»։ Նրանք կզբաղեցնեն հինգ ֆորպոստ Լիբանանի հարավում՝ սահմանի մոտ։ Նրանց թիվը կարող է կազմել «մինչեւ 10 000-15 000 մարդ՝ կախված տարբեր հանգամանքներից»։
Իսրայելի պաշտպանության հրամանատարությունը հույս է հայտնել, որ լիբանանյան զինված ուժերն ավելի ակտիվ կգործեն արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ՝ նշելով, որ լիբանանյան զինվորականների ձեռնարկած միջոցներն այնքան արդյունավետ չեն, որքան իսրայելական կողմն էր սպասում։