ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը։
«Անկեղծ ասած` կյանքումս երբեք չէի պատկերացնի, որ այս հարցին կվերաբերվեն այլ կերպ, քան Հայաստանի պետության, Հայաստանի ժողովրդի, հայերի՝ որպես էթնիկ խմբի, պատմականորեն հաստատված, բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումը։ Երբեք չէի մտածի, որ տարիների ընթացքում դժվարությամբ ձեռք բերված և ձևավորված այս համախմբված դիրքորոշումը որևէ փոփոխության կենթարկվի ներսից՝ հայ հասարակության կողմից»,- ասել է նա:
Զախարովան ընդգծել է, որ ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպվել է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ և «փոփոխության ենթակա չէ»։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։ Հունվարի 31-ին նա հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն անհերքելի է, այլև մեր ինքնության մասն է։
Մանրամասները՝ տեսանյութում։