ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է պատերազմել։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք կարող էինք գործարք կնքել, բայց Զելենսկին որոշեց, որ ցանկանում է պատերազմել»,- ասել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Զելենսկին «հրեշտակ չէ և չպետք է թույլ տար Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը»։
Հունվարի 29-ին Sky News-ը գրել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։