Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
«Լայնամասշտաբ հրդեհի հետևանքով վիրավորվել է 21 մարդ»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում անհայտ պատճառով բռնկված հրդեհն արագ տարածվել է հյուրանոցում։
Բազմաթիվ հրշեջներ, բժշկական խմբեր և ուղղաթիռներ են ուղարկվել շրջան քաղաքի կենտրոնից, շրջաններից և հարակից գավառներից:
Հյուրանոցի բնակիչները տարհանվել են, մինչ շտապօգնության բրիգադները շարունակում են աշխատել ծավալուն հրդեհը մարելու ուղղությամբ:
Ավելի վաղ՝ հունվարի 2-ին, Թուրքիայում կարճ միացման պատճառով գրեթե ամբողջությամբ այրվել էր հյուրանոց։ Նշվում է, որ շտապօգնության ծառայություններին հաջողվել էր մարել կրակը՝ թույլ չտալով այն տարածվել հարակից անտառային տարածք։ Հյուրանոցի համարների մեծ մասն ամբողջությամբ ավերվել էր։