ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «շատ արագ»՝ հաջորդ շաբաթ պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնել է Reuters-ը։
Թրամփը հանդիպման հստակ ժամանակացույց չի հրապարակել։
«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես շատ արագ կհանդիպեմ»,- ասել է Թրամփը։
Հունվարի 10-ին Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ հանդիպման հնարավորության մասին։