• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հունիս 2025 09:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախի նախագահին սպասարկող մեքենայի առգրավման գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել․ փաստաբան

Արցախ, Իրավունք,
10 Հոկտեմբեր 2024 23:48
ShareShareShare
Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել եղբորս․ Ռոման Երիցյան
telegram

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ որևէ մեկին, այդ թվում՝ Շահրամանյանին, նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։

«Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան»,- գրել է Երիցյանը։

Նա հայտնել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթը դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից։

Փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները հունիսի 21-ին ջարդել էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։

Փաստաբանը նշել է, որ Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը շարունակում է մնալ նախաքննության փուլում։ Դանիելյանի նկատմամբ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, ինչի հիման վրա նա այլևս որևէ հետապնդման չի ենթարկվում։

Փաստաբանը մանրամասներ է հայտնել նաև արցախցիների դեմ հարուցված այլ քրեական գործերի ընթացքից։

Նրա տվյալներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին։ Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Իշխանության զավթման գործով կալանավորված Արմեն Մնացականյանի գործը գտնվում է նախաքննության փուլում։ Փաստաբանը նշել է, որ Մնացականյանը կտրականապես չի ընդունում մեղադրանքը։ Այս վարույթով դատարան է ներկայացվել կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդություն՝ հիմնավոր կասկածն այլևս վերացված լինելու հիմքով։

Երիցյանը հայտնել է նաև, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Ըստ նրա՝ նշված գործով նախաքննությունը կարող է տևել առավելագույնը մինչև 2025 թվականի հունվար ամիսը։ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքն ու տնային կալանքը վերադաս ատյանների կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, ինչի հիման վրա նա ազատ էր արձակվել։ Ներկայումս Դավիթ Սարգսյանը գտնվում է վարչական հսկողության ներքո՝ խիստ սահմանափակումներով, որի դեմ ներկայացված բողոքները մերժվել են անգամ Վճռաբեկ դատարանի կողմից։ Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Փաստաբանի եղբոր՝ Արամ Երիցյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց այդպես էլ չի ընտրվել, իսկ նրա կալանավորումը մերժելու վերաբերյալ երկու տարբեր դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։ Երիցյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի՝ պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Երիցյանը հավելել է, որ հունիսի 12-ի գործով անցնող Երվանդ Աղաբալյանի և այլ մեղադրյալների գործը գտնվում է դատական քննության փուլում։ Հերթական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 11-ին։

telegram
Tags: Ալբերտ ԱռստամյանԱշոտ ԴանիելյանԱրամ ԵրիցյանԱրցախԱրցախի նախագահարցախցիների դեմ հարուցված գործերՀայաստանՍամվել Շահրամանյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2025 07:32

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

02 Հունիս 2025 18:48

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել...

Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Իրավապահները պարզել են Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մանրամասները

02 Հունիս 2025 17:26

Իրավապահները պարզել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքի մանրամասները, տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Իրավապահ...

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

02 Հունիս 2025 17:03

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

02 Հունիս 2025 14:26

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։  Ըստ հաղորդագրության՝ Երևանի բնակիչ, 47-ամյա տղամարդուն Հայաստան է...

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

02 Հունիս 2025 13:59

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2025 07:32
Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

03 Հունիս 2025 00:29
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին

Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում․ Միլլեր

03 Հունիս 2025 00:14
Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով կա առնվազն 50 տուժած

Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

02 Հունիս 2025 23:43
«Լոկոմոտիվի» հետ մեկ չեմպիոնությունն ինձ համար ավելի թանկ է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն

02 Հունիս 2025 22:59
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

02 Հունիս 2025 22:28
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36
Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57
Բերբոքը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները․ DW

Անալենա Բերբոքն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ

02 Հունիս 2025 19:33
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

02 Հունիս 2025 18:48
Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30
Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի անցկացումը

Մայր Աթոռում Փաշինյանի հայտարարությունների քննարկման օրակարգով եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

02 Հունիս 2025 18:27
Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

02 Հունիս 2025 18:20
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

02 Հունիս 2025 18:17
«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02
Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

02 Հունիս 2025 17:50
Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Իրավապահները պարզել են Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մանրամասները

02 Հունիս 2025 17:26
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14
Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

02 Հունիս 2025 17:03
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

02 Հունիս 2025 16:40
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

02 Հունիս 2025 16:32
Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

02 Հունիս 2025 15:21
Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

02 Հունիս 2025 15:00
Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

02 Հունիս 2025 14:41
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

02 Հունիս 2025 14:26
Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

02 Հունիս 2025 13:59
Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

02 Հունիս 2025 13:47
Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

02 Հունիս 2025 13:28
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2025 07:32

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԿարդալDetails
Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար
Աշխարհում

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

03 Հունիս 2025 00:29

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար, հայտնում է BBC-ն: Ուղևորը Թաիլանդից վերադարձել է սողուններով լի ճամպրուկով։...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ