Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ սեպտեմբերի 16-ին Երևանում հնչեցրած հայտարարությունը «ապաշնորհ և հիմար» է որակել։ Նա այդպես է արձագանքել Սեժուրնեի՝ ՌԴ-ի կողմից Երևանի վրա ճնշում գործադրելու փորձերի վերաբերյալ Մոսկվային ուղղված մեղադրանքին։
«Գործիչը կրկին դրսևորեց իր ապաշնորհությունը։ Պատմության, ավանդույթների անտեղյակություն: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի վերաբերյալ ասվածը ապաշնորհ ու հիմար էր, իսկ իր այցելած երկրի՝ Հայաստանի նկատմամբ՝ անհարգալից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 16-ին, որից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիս տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։