Աբովյան քաղաքում բախվել են Nissan-ն ու Honda-ն, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ բախման հետևանքով Honda-ն բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակի բետոնե հատվածին, կոտրել այն, ապա բախվել ծառին և կողաշրջվել:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Արքեպիսկոպոսներ Աջապահյանը և Գալստանյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հոգևորականի հետ․ ԶԼՄ
Արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահաղյանին և Բագրատ Գալստանյանին, որոնք գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում, թույլատրվել է հանդիպել հոգևորականի հետ՝ հաղորդություն...