Դեկտեմբերի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ելույթ կունենա իտալական «Տերլիցի դուետ»-ը, հայտնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկը Facebook-ում։
Դաշնակահար Ռաֆայելե Տերլիցին և ջութակահար Մարկո Տերլիցին կկատարեն Ռեսպիգիի, Բուսոնիի, Դվորժակի, Շումանի, Բրամսի, Ռոսելինիի և Պիացոլլայի ստեղծագործությունները։
Տոմսերի գները տատանվում են 2000-5000 դրամի սահմաններում։ Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը
«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, հունիսի 6-ին կանցկացվի Երևանի Սիրահարների այգում, հայտնել է Հայաստանում...