ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 30-ի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0․29 դրամով՝ կազմելով 402․26 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.70 դրամով և կազմել 425.47 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.78 դրամ՝ նվազելով 0․15 դրամով։