Հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գործը հետաքննում է Բաքվի ռազմական դատարանը, պարզաբանել են լրատվամիջոցները։ Ըստ նրանց՝ գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականներն առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։
Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ տեղի ունեցած դեպքի մասին, որի հետևանքով տղամարդ էր...