• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հունիս 2025 01:24
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանյան դրախտ․ Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիր (տեսանյութ)

Մարզեր, Մշակույթ, Ուղեցույց,
28 Փետրվար 2020 22:15
ShareShareShare
Հայաստանյան դրախտ․ Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիր (տեսանյութ)
telegram

Armenia Today-ը շարունակում է Հայաստանում տարբեր բիզնես նախագծերի կայացման իրական պատմություններին նվիրված հաղորդաշարը: Այս անգամ փորձել ենք բացահայտել հայկական բնաշխարհի գեղեցկություններից մեկը՝ Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայր- ամրոցային համալիրը՝ Զարնի-Պարնին։ 2016-2019 թթ․ համալիրի վերականգնումից հետո այս մոռացված վայրը դարձել է զբոսաշրջային նախընտրելի ուղղություն։

Նախկինում անմատչելի միջնադարյան այս ամրոցը պատմաբաններին և հուշարձանագետներին վաղուց է հայտնի, սակայն Զարնի-Պարնին այսօր նորովի է ներկայանում այցելուներին․ այստեղ եկողները հնարավորություն ունել վայելել ամրոցից բացվող հրաշք տեսարանը, բուժիչ ջրից օգտվել, գինի խմել, շախմատ խաղալ։

Քարայր-ամրոցային համալիրի տնօրեն Արմինե Թադևոսյանը նշում է, որ անցած ամբողջ ամառվա ընթացքում դիմավորել են թե՛ զբոսաշրջիկներին, թե՛ տեղացիներին։ Ռեստորանի սրահը շատ հետաքրքիր է՝ լի բազմատեսակ ուտեստներով, որտեղ մարդիկ լավ ժամանակ են անցկացնում։

«2019-ին զբոսաշրջիկները շատ այցելեցին մեզ։ Ունենք գինիների լայն ընտրանի, որ մատուցում ենք մեր հյուրերին, ովքեր գալիս են Հայաստան՝ հայկական գինին համտեսելու»,-նկատեց նա։

Թե՛ Զբոսաշրջիկները, թե՛ հայաստանցիները իրենց տպավորությունները գրում են ռեստորանում առկա գրքում։ Տիկին Թադևոսյանը հիշատակեց մի աղջկա գրառում, որը թերևս ամենատպավորիչն էր։

«Մի աղջիկ առաջին անգամ էր հայրենիքում, գրեց՝ «ես արդեն գիտեմ դրախտի հասցեն» և որոշեց, որ տեղափոխվի հայրենիք և այստեղ ապրի»,-նշեց նա։

Արմինե Թադևոսյանի հավաստմամբ՝ ռեստորանային հատվածի մյուս մասը շատ հետաքրքիր է՝ բացվում է Լոռվա բնաշխարհի շքեղ տեսարան, որով բոլորը հիանում են․ մի բաժակ գինի են վայելում, սուրճ են խմում։

«Այստեղ ոչ մի պատահական բան չկա, ամբողջ տարածքում ամեն դետալ մտածված է, ամեն  ինչը բնության հետ համահունչ է, որպեսզի մարդիկ իրոք իրենց զգան բնության մի մասնիկ, համահունչ զգան բնության հետ»,-նկատեց նա՝ հույս հայտնելով, որ իրենց ջանքերն ապարդյուն չեն։ Տիկին Թադևոսյանը պատմեց, որ ամրոցը վերականգնելու աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է  գինու հնձան, հասկացել են, որ այստեղ զարգացած է եղել գինեգործությունը և փորձել են այդ ավանդույթը վերականգնել՝ խաղողի այգի տնկելով։ 

«Հույս ունենք մոտ երկու տարուց ունենալ մեր գինին»,-ասաց նա։

Քարայր-ամրոցային համալիրի տնօրենը ուշադրությունը հրավիրեց բռինչ ծառերի վրա, որոնք իրենց տեսակով շատ հետաքրքիր են։

«Ասում են՝ ծառի այս տեսակն աճում է միայն սրբավայրերում և Հայաստանում շատ քիչ են, իսկ մեզ մոտ՝ շատ։ Դրանց վրա կան փոքրիկ, կլոր պտուղներ։ Ամրոցում, երբ մարդիկ ապրել են և ոչինչ չի եղել ուտելու, հավաքել են այդ պտուղները,  ալյուր են սարքել, հաց պատրաստել և կերել՝ սովից չմահանալու համար։ Պատմում են, որ հին ժամանակներից բռինչ ծառի փայտը համարվել է սուրբ փայտ, որից պատրաստել են ամուլետներ, կախել են կենդանիների վզից, նորածին երեխաների մահճակալներին, որոնք պաշտպանել են չար աչքից»,-պատմում է տիկին Թադևոսյանը։

Քարայր-ամրոցի աշխատակից Ռուզաննա Դալլաքյանը նշում է, որ մինչև 2012-13թթ․ քարայր-ամրոցային համալիրը անբարեկարգ տարածք է եղել, քարայրների ներսը՝ վերածված անասնագոմի, ամեն ինչ եղել է խիտ բուսականության տակ։ 2012 թվականից այս ամենով հետարքվել է Ռուբեն Մեսրոպյանը, ով երևանաբնակ է, աշխատանքի բերումով աշխատել է Լոռու մարզում՝ սիրել ու կապվել այդ տարածքի հետ և փորձել վերականգնել իր սեփական ուժերով։ Շուրջ յոթ տարվա քրտնաջան աշխատանքից հետո արդեն կա այս պատկերը։ Անդրադառնալով քարայր-ամրոցի պատմությանը՝ Դալլաքյանը նշել է, որ համալիրը բաղկացած է երեք՝ 1. Զարնի 2. Պարնի 3. Ծակ քարանձավներից:

«Այր- քարայր իմաստը ունի լոռվա բարբառով, չնայած ուրիշ բարբառներով էլ կա այդ իմաստը։ Սրանք որպես կառույցներ՝ 10-13-րդ դդ կառույցներ են։ Անվանումը եկել է Զարեհ թագավորի և իր մեծ գերդաստանի անունից։ Զարնի՝ որպես Զարեհի այր, քարայր, իսկ Պարնի՝ որպես պարոնների այր, քարայր։ Ասում են, որ Զարեհի իշխանական տոհմի բարձրաշխարհիկ մարդիկ՝ հարուստները և հոգևորականները, երկրորդ քարանձավում են պատսպարված եղել, և իրենց քունը երկրորդ քարանձավում են կազմակերպել, դրա համար «պարոնների այր» հենց երկրորդն էլ անվանել են»,-նշեց նա։

Ռուզաննա Դալլաքյանը պատմեց, որ հիշատակված է երրորդ քարանձավը՝ Ծակերը, որտեղ 11-12-րդ դդ մեծ փիլիսոփա Հովհաննես Իմաստասեր Սարկավագն է ճգնել։

Նրա խոսքով՝ սրանք ժամանակին եղել են բազմաֆունկցիոնալ քարայր-ամրոցային համալիրներ՝  ծառայել են որպես բնակավայր, պաշտպանական կառույց, գրադարան, գրատուն։

«Հաղպատի կարևոր մատենագրերը ու գանձերը պահպանվել են հենց այս քարայրում։ Նշում են, որ 1873 թ-ից ձեռագիր մատենագրի քայքայված կտորներ են գտել»,-նկատեց նա։

Քարայր-ամրոցային համալիրին խորհրդավորություն, առասպելականություն է հաղորդում ժայռերի միջից կաթացող ջուրը։

Ջուրն անցել է համապատասխան բժշկական, լաբորոտորիական փորձաքննությունը, պարզվել է՝ մաքուր խմելու ջուր է, նաև բուժիչ է։ Քարայր-ամրոցում պեղումների ընթացքում գտնվել են գտածոներ, որոնց  շարքին է պատկանում գինու հնձանը։

Հաջողված բիզնես պատմություններ․ Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիր
telegram

Առնչվող Նորություններ

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

02 Հունիս 2025 11:44

Սյունիքի կայունության բարձրացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է, իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝...

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

01 Հունիս 2025 20:04

Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել յոթ փոքրիկ արցախցիների մկրտություն, հայտնում է «Մենք...

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

01 Հունիս 2025 19:18

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ից օգոստոսի 30-ը կգործի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրությունը։ Նշվում է, որ կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների...

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում հունիսի 5, 6, 7-ին՝ ժամը 13:00-19:00-ն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Anush Art արվեստանոցի համագործակցությամբ տեղի կունենա...

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55

«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, հունիսի 6-ին կանցկացվի Երևանի Սիրահարների այգում, հայտնել է Հայաստանում...

Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում

Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում

29 Մայիս 2025 11:41

Երևանում ամենամյա բալետի փառատոնում (հունիսի 6-13) ելույթ կունենան Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ավելին
  • Լուրեր
Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

03 Հունիս 2025 00:29
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին

Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում․ Միլլեր

03 Հունիս 2025 00:14
Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով կա առնվազն 50 տուժած

Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

02 Հունիս 2025 23:43
«Լոկոմոտիվի» հետ մեկ չեմպիոնությունն ինձ համար ավելի թանկ է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն

02 Հունիս 2025 22:59
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

02 Հունիս 2025 22:28
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36
Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57
Բերբոքը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները․ DW

Անալենա Բերբոքն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ

02 Հունիս 2025 19:33
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

02 Հունիս 2025 18:48
Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30
Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի անցկացումը

Մայր Աթոռում Փաշինյանի հայտարարությունների քննարկման օրակարգով եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

02 Հունիս 2025 18:27
Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

02 Հունիս 2025 18:20
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

02 Հունիս 2025 18:17
«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02
Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

02 Հունիս 2025 17:50
Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Իրավապահները պարզել են Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մանրամասները

02 Հունիս 2025 17:26
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14
Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

02 Հունիս 2025 17:03
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

02 Հունիս 2025 16:40
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

02 Հունիս 2025 16:32
Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

02 Հունիս 2025 15:21
Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

02 Հունիս 2025 15:00
Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

02 Հունիս 2025 14:41
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

02 Հունիս 2025 14:26
Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

02 Հունիս 2025 13:59
Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

02 Հունիս 2025 13:47
Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

02 Հունիս 2025 13:28
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

02 Հունիս 2025 13:24
Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար
Աշխարհում

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

03 Հունիս 2025 00:29

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար, հայտնում է BBC-ն: Ուղևորը Թաիլանդից վերադարձել է սողուններով լի ճամպրուկով։...

ԿարդալDetails
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին
Աշխարհում

Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում․ Միլլեր

03 Հունիս 2025 00:14

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ռազմական հանցագործություն է անվանել, հաղորդում Է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ