Դատական հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնի ուժով տարհանել են Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին, ինչի ժամանակ բախումներ են տեղի ունեցել բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև:
Բանն այն է, որ տարածքը ճանաչվել է գերակա շահ, իսկ այդ գոտում հայտնված բնակիչները պնդում են, որ կառուցապատողը շուկայականին համարժեք փոխհատուցում չի առաջարկում։ Նրանք հրաժարվում են լքել իրենց տները: Քաշքշուկի հետևանքով վատացել է տարեց կնոջ ինքնազգացողությունը: Նրա վնասված ողնաշարի մասին մյուս բնակիչները զգուշացրել են ծառայողներին, սակայն դա նրանց չի կանգնեցրել:
ԴԱՀԿ ծառայողները կոտրելով են դարպասները, մուտք գործել տներ և պահեստներ, որպեսզի փորձագետներին մուտք գործելու հնարավորություն տան։
Հարկադիր ծառայությանը տարածած հայտարարության մեջ ասվում է որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրենց 06․12․2022թ․-ին տրամադրվել է կատարողական թերթ: Դրա համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե՝ դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար։
Հայտարարության մեջ նշված է, որ կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են։