Մոսկվայի Կոմսոմոլի հրապարակի շրջանում հրդեհ է բռնկվել, փրկարարները ժամանել են դեպքի վայր: Հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին՝ այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Փրկարարները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի աղյուսե պահեստային շենքում:
TASS-ը հայտնում է, որ ըստ արտակարգ ծառայությունների, շենքում, որտեղ հրդեհ է բռնկվել, գտնվում են կահույքի, լուսատուների ու ծաղիկների խանութներ: Նշվում է նաև, որ երկու մարդ այս պահին արգելափակված է Մոսկվայի կենտրոնում գտնվող այրվող պահեստային շենքում, բոլոր ուժերն ուղղված են նրանց փրկելուն:
Այլ տուժածների մասին այս պահին տեղեկություններ դեռ չեն հայտնում: