Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով: Ոստիկանությունից հայտնում են, որ յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության ուղեցույցում: