ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկերներին խնդրել է այլևս չհիշեցնել ԱՄՆ-ին, որ ռուսական պատվիրակությանն անհրաժեշտ են ամերիկյան վիզաներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ամերիկացիներն ունեն իրենց պարտավորությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտավոր է ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը ՄԱԿ-ի միջոցառումներին, այդ թվում, իհարկե, Գլխավոր ասամբլեային: Հետևաբար, կտեսնենք»,- ասել է նա:
Վլադիմիր Պուտինի հանձնարարականով Լավրովը պետք է գլխավորի ռուսական պատվիրակությունը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, սակայն դիվանագետները դեռ չեն ստացել ԱՄՆ մուտքի համար անհրաժեշտ վիզաները, որտեղ կանցկացվեն հանդիպումները։
Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս հրաժարվել էր փաստաթղթեր տրամադրել ռուս դիվանագետներին և փորձագետներին, ովքեր ծրագրում էին մասնակցել ՄԱԿ-ի համաժողովներին։
ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանից 50 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող հիսունից ավելի նավերի նկատմամբ,...