Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայասատանն ակտիվ քաղաքականություն է իրականացնում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների և ԱԳ նախարարների հանդիպումների թիվը վկայում է, որ Հայաստանն ակտիվ քաղաքականություն է վարում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այդ հանդիպումն արդեն նախանշված է։
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին կհայտարարվի երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն և միաժամանակ»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:
ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի...