Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում գտնվում Էր 38 մարդ, կորել Էր ռադարներից Անտարկտիդա թռիչքի ժամանակ:
Ինքնաթիռը ռադիոկապը կորցրել Է Երևանի ժամանակով դեկտեմբերի 10-ին ժամը 01:13-ին, երբ Պունտա Արենաս քաղաքի ռազմաօդային ռազմակայանից ուղևորվում Էր նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիդյան բազա:
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել
Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ»...