ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ հատկապես աշխատանքային վեճերի կարգավորման հարցում Լիտվայի փորձը հետաքրքիր և օրինակելի է: Համագործակցության մյուս հնարավոր ուղղությունները կարող են լինել երեխաների իրավունքների պաշտպանությանը և կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերը:
«Այն ժողովրդավարական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, մեզ համար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեցին: Ուրախ կլինենք մեր ներդրումն ունենալու այն բարեփոխումներում, որ տեղի են ունենում Հայաստանում և ձեր հաջողության պատմության մասը դառնալու»,- ասել է դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն:
Նշենք, որ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը կնքվել է 2017 թ-ին, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել զբաղվածության խթանման, գործազրկության դեմ պայքարի, կենսաթոշակային համակարգի կայունացման և արդիականացման, սոցիալական աջակցության և նպաստների համակարգի զարգացման ուղղությամբ:
Բերման են ենթարկել գիշերազգեստով ու հողաթափերով․ Խամոյանը մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի ձերբակալության մասին
Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման են ենթարկել ու կալանավորել գիշերազգեստով ու հողաթափերով, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մանրամասնելով...