• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հուլիս 2025 12:24
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախի Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում․ ՀՀ ԱԳՆ

Զոհրաբ Մնացականյանի ելույթը «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին

Քաղաքականություն,
01 Փետրվար 2019 19:17
ShareShareShare
Արցախի Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում․ ՀՀ ԱԳՆ
telegram

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար և շնորհավորել վերջինիս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նախարարը մասնավորապես նշել է․
«Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար:
Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։
2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է:
Պարոն նախագահ,
Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:
Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով:
Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:
Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:
Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում:
Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:
Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ:
Եվ վերջում, պարոն նախագահ,
Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»:

telegram

Առնչվող Նորություններ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

05 Հուլիս 2025 22:30

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...

Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

05 Հուլիս 2025 22:15

Արգելվել է փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ։ Իգիթյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Պյատիգորսկից վերադառնում էր...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Երևանը հերքել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման մասին Ուկրաինայի հետախուզության հայտարարությունը

05 Հուլիս 2025 20:52

ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության...

Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման մեջ․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

05 Հուլիս 2025 18:05

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ, «Արմենպրես»-ին մեկնաբանել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն՝ անդրադառնալով Թուրքիայի...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

05 Հուլիս 2025 15:53

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ միջոցառմանը հայտարարել է...

Ավելին
  • Լուրեր
Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

06 Հուլիս 2025 11:45
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 11:00
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Գեղարքունիքում երկրաշարժ է տեղի ունեցել

06 Հուլիս 2025 10:34
«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

05 Հուլիս 2025 23:50
«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

05 Հուլիս 2025 23:01
«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

05 Հուլիս 2025 22:30
Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

05 Հուլիս 2025 22:15
Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ․ ՆԳՆ

Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ․ ՆԳՆ

05 Հուլիս 2025 21:40
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Երևանը հերքել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման մասին Ուկրաինայի հետախուզության հայտարարությունը

05 Հուլիս 2025 20:52
Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող

Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող

05 Հուլիս 2025 20:02
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը եզրափակչում է

05 Հուլիս 2025 19:12
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

05 Հուլիս 2025 18:48
Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման մեջ․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

05 Հուլիս 2025 18:05
Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ

Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ

05 Հուլիս 2025 17:29
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

05 Հուլիս 2025 15:53
Իսրայելի բանակը Գազայի հարավում հայտնաբերել է երկու պատանդի դի

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդած հրադադարի առաջարկին

05 Հուլիս 2025 15:23
Փաշինյանի կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվում խորհրդարանի խոսնակի պաշտոնի ընտրության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանի կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվում խորհրդարանի խոսնակի պաշտոնի ընտրության հարցում․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 14:55
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

05 Հուլիս 2025 14:35
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակցիան ՍԴ դիմաց (ուղիղ)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակցիան ՍԴ դիմաց (ուղիղ)

05 Հուլիս 2025 14:10
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 13:52
Մալյորկայում Ryanair-ի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել

Մալյորկայում Ryanair-ի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել

05 Հուլիս 2025 13:26
Իսրայելի իրավապաշտպաններն զգուշացնում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների աճի մասին

Իսրայելի իրավապաշտպաններն զգուշացնում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների աճի մասին

05 Հուլիս 2025 12:49
Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ
Պատահար

Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

06 Հուլիս 2025 11:45

Հունիսի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս վթարի է ենթարկվել թիվ 31 երթուղին սպասարկող Zhongtong...

ԿարդալDetails
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին
Տնտեսություն

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 11:00

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 6-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,70 դրամ միջին կշռված գնով և վաճառում 386,94 դրամով, տեղեկանում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ