Սենթ Լուիսում տեղի է ունենում Sinquefield Cup շախմատի սուպերմրցաշարը, որում 9-րդ տուրում հայ շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց աշխարհի չեմպիոն, առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Խաղի 41-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:
Հիմա մրցաշարային աղյուսակը գլխավորում են Դինգ Լիրենը և Նեպոմնյախչին: Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է:
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի օգոստոսի 29-ին: «Սինգֆիլդի գավաթ» -ի հաղթողը կստանա 90 հազար դոլար:
Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները
Հայտնի են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները, տեղեկացնում են...