Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բողոքն ընդդեմ հանրապետության իշխանությունների գործողությունների։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, փոխանցում է TACC-ը։
«Սահակաշվիլիի գործն ընդդեմ Վրաստանի տեղափոխվում է քննության փուլ։ Վրաստանը շատ ամուր փաստարկներ ունի: Վերջնական մեկնաբանությունները մենք կկարողանանք անել միայն քննության ավարտից հետո»,- ասաց նա։
Սաակաշվիլիի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին TACC-ի թղթակցին ասել է, որ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ ներկայացված բողոքը վերաբերում է իր պաշտպանյալի դեմ երկու գործի:
Վրաստանի նախկին նախագահի փաստաբանները կարծում են, որ Սաակաշվիլիի դեմ այս քրեական գործերի քննարկման ընթացքում կիրառվել են ՔՕ 6-րդ, 7-րդ հոդվածի դրույթները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը:
«Մենք կարծում ենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնարար իրավունքները խախտվել են։ Նա ենթարկվել է քաղաքական հետապնդման։ Հիմա էլ, արդեն բանտում, քաղաքական հետապնդման զոհ է։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրադատարանի վերջնական որոշումը մեր օգտին լինի»,- ասել է Սաձագլիշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013թ: Դրանից հետո նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել։ Նրանցից երկուսի համաձայն՝ Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է երեք և ևս վեց տարվա ազատազրկման։ Քննվում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ոչնչացման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 2,9 միլիոն դոլար) պետական միջոցների հափշտակման գործերը։
Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան քաղաքային ընտրությունների առաջին փուլից առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին։ Ժամանելուց անմիջապես հետո նա ձերբակալվել և բանտարկվել է։ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար, այս դեպքում Սաակաշվիլիին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։