«Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով»,- նման գրառում է կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։
Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։
Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ։
ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է ՀԷՑ-ը: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝...