Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման միջազգային անաչառ հետաքննությանը և կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այն հարցին, թե Թեհրանն ինչպես է վերաբերում ֆրանսիացի փորձագետների մասնակցությանը Սաուդյան Արաբիայում հարձակման հետաքննությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ իրենք կաջակցեն անաչառ միջազգային հետաքննությանը, եթե մասնակցենք դրան։
Զարիֆը իր խոսքում նշել է, որ Իրանը չի ենթարկվի Վաշինգտոնի վարչակազմի կողմից տնտեսական ճնշմանը։
«Մենք դիմակայում ենք ԱՄՆ-ի կողմից սանձազերծված ագրեսիային։ Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները չի կարողանա ճնշման տակ մեզ ծնկի բերել:Ազատվեք պատրանքներից, որ Իրանին կարելի է հաղթել ճնշման միջոցով։ Միացյալ Նահանգները կարող է շատ ավելի շահավետ գործարք կնքել Իրանի հետ, եթե նրանք սկսեն մեզ հետ խոսել փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- նշել է Արտաքին գործերի նախարարը։
Իրանի ԱԳ նախարարն իր հարցազրույցի ժամանակ ևս մեկ անգամ հերքել է Իրանի մասնակցությունը Սաուդյան Արաբիայում հարձակումներին՝ նշելով, որ իրենք կապ չունեն այդ հարձակման հետ և շատ երկրներ շահագրգռված կլինեին այդ հարձակմամբ՝ «ոչ պակաս, քան Միացյալ Նահանգներն ու Իսրայելը»:
Ջամմուն և Քաշմիրը հրետակոծվել են Պակիստանի կողմից
Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Ջամմու և Քաշմիր շրջանների մի շարք տարածքներ Պակիստանի կողմից ենթարկվել են զանգվածային հրետակոծության, հայտնում է ՏԱՍՍ-ը՝...